• enENG
  • ruРУС
logo

no_results_found

logo
logo

no_results_found

orders icon
favorites icon
cart icon
log_in icon

Հետ վերադարձի եւ փոխանակման պայմաններ

  1. 1.1. Գնորդն իրականացնում է ապրանքների գնում՝ Էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողի՝ https://telcell.market կայքի, ածանցվող էլեկտրոնային հարթակների (հավելվածների) միջոցով:
  2. 1.2. Գնված ապրանքի վերադարձը Գնորդն իրականացնում է Telcell.Market կայքի/հավելվածի միջոցով՝ առևտրահարթակի կողմից հաստատվելուց հետո։
  3. 1.3. Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով եւ չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ՝ բացառությամբ սահմանած անվանացանկով ապրանքների:
  4. 1.4. Գնորդին իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
  5. 1.5. Գնորդի կողմից գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը ենթակա է վերադարձի, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողինտրված ապրանքային կամ դրամարկղային չեկը եւ պահպանվել են 1.4 կետի պահանջները:
  6. 1.6. Եթե Գնորդի հարթակի միջոցով վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա գնորդն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը:
  7. 1.7 Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝

    ա) երբ վաճառվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություններ,
    բ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն՝ ելնելով առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից, եւ որոնք, մատակարարվելուց հետո, ապակապարակնքվել են գնորդի կողմից,
    գ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնք իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ.
    դ) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման վաճառքի դեպքում, որոնք վաճառքից եւ մատակարարումից հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից,
    ե) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի վաճառքի դեպքում,
    զ) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումը սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` գնորդն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը:
  8. 1.7.1. Չեն կարող վերադարձվել հետեւյալ ոչ պարենային ապրանքները՝

    Ա. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ եւ այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) եւ հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
    Բ. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ եւ այլն),
    Գ. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի,
    Դ. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա եւ սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ եւ այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ եւ այլն), շինարարական եւ վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր եւ այլն) եւ մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
    Ե. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
    Զ. Պոլիմերային նյութերից ապրանքներ եւ նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի եւ խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման եւ տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),
    Է. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ,
    Ը. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք եւ սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,
    Թ. Մոտոհեծանվային ապրանքներ եւ դրանց կցորդները եւ համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայիշարժամիջոցներ, կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ,
    Ժ. Քաղաքացիական զենք, քաղաքացիական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները,
  9. 1.7.2. Ապրանքի վերադարձման դեպքում՝ վերադարձված ապրանքի դիմաց փոխադրող ընկերության վճարը հետ չի վերադարձվում:
  10. 1.8. Գնորդն իրավունք չունի բացելու առաքանին մինչեւ առաքումը հաստատող համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ստորագրումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վնասված առաքանու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:
  11. 1.9. Գնորդը պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան՝տեղափոխված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գնորդն ընդունված ապրանքները պետք է զննի սահմանված ժամկետում: Գնորդը պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը եւ հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել տեղափոխողին: Ապրանքի զննումից հետո գնորդը փաստացի ընդունում է ապրանքը կամ հրաժարվում է ընդունել այն։
  12. 1.9.1. Գնորդը կարող է չզննել առաքանին, սակայն այդ դեպքում կկրի դրա բացասական հետեւանքը, այն է՝ թերություն ունեցող ապրանքի վերաբերյալ տեղափոխողին պահանջներ ներկայացնելու հնարավորության բացակայությունը։

maybe_browser_not_working
change_your_browser