քաղաք Երևան

all_categories
logo

start_search

keyword_for_finder_empty_message

logo
all_categories
logo

start_search

keyword_for_finder_empty_message

orders icon
favorites icon
cart icon
log_in icon

Գաղտնիության քաղաքականություն

  1. Գաղտնիության քաղաքականության հիմնական դրույթները
  2. Կայքում գրանցման արգելքը
  3. Օգտատիրոջ հիմնական իրավունքները
  4. Անձնական տվյալների մշակման հիմքերը
  5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
  6. Ինտերնետային բրաուզերի քուքիներ
  7. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը
  8. Գաղտնիության փաստաթուղթը ընդունելու իրավական հետևանքները

Հիմնական հասկացություններ
Օգտատեր ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվել, օգտվում է կամ կարող է օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից կամ դիմել է Ընկերությանը՝ այդ ծառայություններից օգտվելու նպատակով:

Անձնական տվյալ` Հաճախորդին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։

Անձնական տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից ու եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ փոխանցելու, կամ ուղղելու, կամ ուղեփակելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ։

Անձնական տվյալների օգտագործում` գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը, կամ իրավունքներ ձեռք բերելը, կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը, կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը, կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին։

Լիազորված անձ ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, որին Ընկերության կողմից օրենքով սահմանված դեպքերում կամ պայմանագրի հիման վրա պատվիրվել է հավաքել, մուտքագրել, համակարգել կամ այլ կերպ մշակել անձնական տվյալներ։

1. Գաղտնիության քաղաքականության հիմնական դրույթները

1.1 Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) telcell.market վեբ կայքից, ածանցվող էլեկտրոնային հարթակներից (հավելվածներից) օգտվելու նախապայմանն է, այսինքն՝ կայքի յուրաքանչյուր օգտատեր օգտվելով կայքից իր համաձայնությունն է տալիս «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ին օգտագործել և մշակել օգտատերի անձնական տվյալները՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների:

1.2 Սույն Գաղտնիութան քաղաքականությամբ սահմանվում են telcell.market կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Օգտատիրոջ իրավունքները և պարտականություները:

1.3 Եթե Օգտատերը համաձայն չէ սույն պայմանների հետ, ապա նա իրավունք չունի օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից:

1.4 Շարունակելով օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից՝ Օգտատերը տալիս է համաձայնությունիր անձնական տվյալների մշակման, այդ թվում՝ անձնական տվյալների հարցման իրականացման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով օգտագործելու և այն փոխանցելու համար:

1.5 Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Օգտատերը դրանք տրամադրում է «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ին: Գրանցվելիս Օգտատերը տրամադրում է իր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, հասցեն, էլ. փոստի հասցեն և այլ անհրաժեշտ կոնտակտային տվյալներ՝ ըստ պահանջի: Եթե Օգտատերը գրանցված է որպես իրավաբանական անձ, ապա տրամադրում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքում՝ որպես կազմակերպության գործող տնօրեն հանդես եկող անձի Հանրային ծառայության համարանիշի նիշերը (ՀԾՀ) և այլ անհրաժեշտ տվյալներ՝ ըստ պահանջի:

1.6. Օգտատերը ստանում է հնարավորություն էլեկտրոնային առևտրային հարթակում իր անունից հաշվարկային հաշվեհամար բացել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ կողմից կառավարվող էլեկտրոնային հարթակներում (հավելվածներում), որը բացելուց հետո այն տնօրինվում և կառավարվում է Օգտատիրոջ կողմից։

1.7 «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն օգտագործում է Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

  • Ծառայությունները մատուցելու և պահպանելու,
  • Ծառայությունների փոփոխությունների մասին տեղեկացնելու,
  • Օնլայն առևտրի բնականոն ընթացքն ապահովելու,
  • Իրավական պարտավորությունների կատարումն ապահովելու,
  • Օգտատերերին աջակցություն տրամադրելու, տվյալները պաշտպանելու,
  • Ծառայությունները բարելավելու նպատակով, մասնավորապես՝ վերլուծության, արժեքավոր տեղեկություններ հավաքագրելու, տեխնիկական հարցերի հայտնաբերման, կանխարգելման և լուծման, նորություններին, հատուկ առաջարկներին ծանոթացնելու, այլ ծառայությունների և իրադարձությունների մասին ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
  • Օգտատիրոջ հաշիվը (իմ՝ օգտահաշիվ/կաբինետը) կարգավորելու և ծառայություններն ըստ նախընտրությունների փոփոխելու համար,
  • Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
  • Պայմանները և դրույթները իրականացնելու համար:

1.8 Telcell.Market կայքի սերվերները նաև ստանում և հավաքագրում են օգտատիրոջ IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, օպերացիոն համակարգը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգտագործվում են բացառապես մարքեթինգային և այլ նպատակներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի կայքի գործունեությունը, ինչպես նաև կայքում տեղադրված ապրանքների ցուցադրությունը:

1.9 Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Օգտատիրոջ մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով:

2. Կայքում գրանցման արգելքը

«Թել-Սել Մարկետ» ՓԲԸ չի թույլատրում 18 տարին չլրացած անձանց գրանցվել telcell.market կայքում` ծառայություններից օգտվելու նպատակով: «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-գործնականորեն չի կարող ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի որևէ պատասխանատվություն չի կրում 18 տարին չլրացած անձանց կողմից կայքից օգտվելու հետևանքների համար:

3. Օգտատիրոջ հիմնական իրավունքները

  • Հետ կանչել նախկինում տրված համաձայնությունը, որի արդյունքում «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն դադարեցնում է Օգտատիրոջը ծառայությունների մատուցումը,
  • Մուտք գործել իր անձնական հաշիվ (կաբինետ/օգտահաշիվ), որը մշակվում է «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ի կողմից, պահանջել անձնական տվյալների ուղղում, եթե դրանք սխալ են կամ ժամկետանց,
  • պահանջել հեռացնել իր վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։

Նշված իրավունքները բացարձակ չեն և դրանց նկատմամբ կիրառելի են համապատասխան իրավական կարգավորումները, ինչպես նաև սույն Գաղտնիության քաղաքականության, Օֆերտաների, Կայքի օգտագործման ընդհանուր դրույթների և պայմանների կանոնները: Оգտատերն իր իրավունքների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող է դիմել [email protected] էլ. փոստի հասցեով, իսկ դրանց իրականացման համար՝ [email protected] էլ. փոստի հասցեով։

3.1 «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:

4. Անձնական տվյալների մշակման հիմքերը

4.1. Օգտատիրոջ անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Հրապարակային Օֆերտան, «Գաղտնիության քաղաքականությունը», «Կայքի օգտագործման ընդհանուր դրույթները և պայմանները»:

4.2. Մուտք գործելով կայք կամ կայքից օգտվելիս Օգտատերն ընդունում է, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի ծագման դեպքում դրանք լուծվում են կողմի միջև բանակցությունների միջոցով։, Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

5.1. «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն պարտավորվում և ձեռնարկում է անհրաժեշտ և պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ ՝ անօրինական մուտքից, հավաքագրումից և օգտագործումից Օգտատիրոջ անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու նպատակով: «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն օգտագործում է անվտանգության պահանջներին համապատասխանող ժամանակակից էլեկտրոնային պրոտոկոլներ, որոնք ուղղված են ապահովելու Օգտատիրոջ անձնական տվյալների անվտանգությունը: Այդ պրոտոկոլները գաղտնագրված են և պահպանվում են բացառապես «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ սերվերներում:

6. Ինտերնետային բրաուզերի քուքիներ

6.1 «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ -ն օգտագործում է cookie ֆայլերը` վեբ կայքերի և բջջային հավելվածների բարելավման նպատակով։ Cookie ֆայլերը տառերի և թվերի շարքից բաղկացած փոքրիկ ֆայլեր են, որոնք պահպանվում են Օգտատիոջ սարքում՝ վեբ կայքեր/Բջջային հավելվածներ այցելելիս: Դրանք կայքի կամ բջջային հավելվածի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս տվյալ Օգտատերին տարբերել կայքի/Բջջային հավելվածների այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես ծածկագիր կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ տալ Օգտատիրոջ կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն, և «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ին չի կարող հասանելի լինել Օգտատիրոջ կոշտ սկավառակի վրա պահպանվող որևէ տեղեկություն։

6․2 Եթե Օգտատերը չի ցանկանում վեբ կայքեր/Բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, կարող է փոփոխել իր զննարկիչի (բրաուզեր) և (կամ) բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը։

Ընկերության կայքերում և (կամ) Բջջային հավելվածներում cookie ֆայլերի տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ՝

  • Օգտատերերին տալիս են կայքում կամ Բջջային հավելվածում անվտանգ մուտքի ու տեղաշարժի, թույլատրելի ծառայություններից օգտվելու հնարավորություններ,
  • «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ին տեղեկություն են տալիս Օգտատերերի նախընտրությունների վերաբերյալ՝ «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ- կայքերում և (կամ) Բջջային հավելվածներում ՝ վերջինիս նախկին կամ ընթացիկ գործողությունների հիման վրա, ինչը հնարավորություն է տալիս բարելավել մատուցվող ծառայությունների որակը,
  • Հնարավորություն են տալիս պահպանել Օգտատերերի տրամադրած տեղեկատվությունը (օրինակ՝ անունը, լեզուն կամ բնակության երկիրը), ինչն ընդլայնում է որոշակի գործառույթների հնարավորությունները և դրանք դարձնում առավել անհատականացված:

7. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը

7.1 «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն իրավունք ունի փոփոխություններ անել սույն Գաղտնիության քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության դեպքում Օգտատերը տեղեկացվում է կատարված փոփոխությունների մասին իր կողմից տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով: Եթե սույն Գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Օգտատերը շարունակում է օգտվել կայքից՝ այդ փոփոխությունները համարվում են նրա կողմից ընդունված/ակցեպտավորված։

7.2 Տվյալների հեռացման քաղաքականություն․ Օգտատերն իրավունքի ունի պահանջելու անձնական տվյալների հեռացում (ջնջում) հետևյալ տարբերակով ՝ ուղարկելով համապատասխան դիմում [email protected] էլեկտրոնային փոստին՝ կցելով անձը նույնականացնող փաստաթղթեր:

8. Գաղտնիության փաստաթուղթը ընդունելու իրավական հետևանքները

Անձնական տվյալները կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որն Օգտատերը փոխանցում կամ այլ կերպ տրամադրում է ՝ Ծառայությունների հետ կապված, կօգտագործվեն գաղտնիության քաղաքականության համաձայն: Սույնով Օգտատերը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի իր անձնական տվյալները, մասնավորապես՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տիպ, փաստաթղթի համար, փաստաթուղթը տրամադրող բաժին, հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ), քաղաքացիություն, անձնագրի տրման ամսաթիվ, անձնագրի վավերականության ժամկետ, ՀՀ բնակության կոդ, իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ, գործունեության հասցե, տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն, մշակվի «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ի կողմից, որն իրենից ենթադրում է հետևյալը. անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու հետ: Սույնով Օգտատերը տալիս է իր համաձայնությունը, որպեսզի իր անձնական տվյալները «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ն փոխանցի Լիազորված անձանց ՝ Օգտատիրոջը Ծառայություններ մատուցելու նպատակով։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերի կամ դրանց մեկնաբանությունների միջև որոշակի տարբերությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենին :

back