Այն ամենը, ինչ հետաքրքիր է մեր մասին
Ավելացրեք ապրանքը զամբյուղում, բացեք «Զամբյուղ» էջը, ընտրեք ապրանքի ցանկալի քանակը, որն ուզում եք գնել և սեղմեք «շարունակել» կոճակը։ Եթե դեռ չեք գրանցվել Telcell Market հարթակում, ապա կբացվի գրանցման պատուհանը։ Այնուհետև լրացրեք առաքման համար անհրաժեշտ ինֆորմացիան և ընտրեք վճարմանը եղանակը։
Նախընտրած ապրանքներն ավելացրեք զամբյուղում, կարգավորեք առաքման պայմաններն ու հաստատեք պատվերը։ Եթե դեռ չեք գրանցվել հավելվածում, ապա կբացվի գրանցման պատուհանը։
Telcell Market-ում վճարումը իրականացվում է ներկա պահին միայն անկանխիկ եղանակով։ Սպասարկվում են ARCA, Visa, MasterCard, Maestro և Mir ունեցող քարտապանները: Շուտով կգործի նաև TELCELL WALLET դրամապանակը:
Առաքումը կազմակերպվում է Telcell Logistics ընկերության կողմից։ Ներկա պահին առաքումը գործում է միայն ք․ Երևանում, իսկ մարզերը հասանելի կլինի շա՜տ շուտով։ Այս պահին գործում է առաքման FAST եղանակը։ Fast առաքման դեպքում ապրանքը առաքվում է նախապես նշված հասցեով։ Ապրանքները հասնում են 3֊ից 4 ժամվա ընթացքում։ Առաքման պայմանները կախված են նաև վաճառողի աշխատանքային ժամերից։ Շուտով կմեկնարկեն առաքման և վճարման այլ տեսակներ։
Այո, պատվերը հնարավոր է չեղարկել մինչև վաճառողի կողմից հավաքագրման փուլին հասնելը։ Պարզապես պետք է սեղմել “Cancel” կոճակը։
Պատվերների առաքման փուլերին կարող եք հետևել կայքի և/կամ հավելվածի Ձեր անձնական էջում՝ “Պատվերներ” բաժնում։
help_for_customers
copyright